Տաջիկստանում անցկացվող բոլոր տեսակի ֆուտբոլային մրցումները մինչև մայիսի 10-ը դադարեցվում են:
Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամբողջությամբ պաշտպանում է երկրում կորոնավիրուսի՝ Covid-19-ի կանխարգելման հանրապետական շտաբի որոշումները, որոնք երեկ՝ ապրիլի 26-ին ընդունվել են հասարակական և սպորտային միջոցառումների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ ՝ բնակչության առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար:
Այս կապակցությամբ ֆուտբոլի Տաջիկստանի ֆեդերացիան՝ ՖՏՖ-ն որոշել է դադարեցնել կազմակերպության հովանու ներքո անցկացվող բոլոր ֆուտբոլային մարզական միջոցառումները, ներառյալ `լիգաների և տարածաշրջանային ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից կազմակերպված / անցկացվող մրցումները:
Նշենք, որ ապրիլի 26-ին Տաջիկստանի առաջնության 4-րդ տուրի հանդիպումները բարձրագույն խմբի թիմերի միջև անցկացվել են ըստ օրացույցի:
5-րդ տուրից սկսած ՝ բարձրագույն խմբի առաջնության խաղերը ժամանակավորապես դադարեցվելու են:
Հիշեցնենք, որ Տաջիկստանը խորհրդային տարածքի՝ ԽՍՀՄ-ի նախկին 15 հանրապետություններից երկրորդն է, որ Բելառուսից հետո, չնայած աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակին, ֆուտբոլի երկրի բարձրագույն խմբի առաջնությունը ապրիլի 5 –ին մեկնարկել ու մինչև ապրիլի 26-ը շարունակվեց: Ստուգատեսին մասնակցում են 10 թիմեր, որոնք վիճարկում են 2020թ Տաջիկստանի չեմպիոնի կոչումը:
Հարկ է նշել, որ նոր մրցաշրջանը սկսվել էր ապրիլի 4-ին Տաջիկստանի սուպերգավաթի խաղով, որի ժամանակ առաջնության առաջատար, երկրի 2019թ չեմպիոն և գավաթակիր Դուշանբեի «Իստիքլոլը Դուշամբեի կենտրոնական մարզադաշտում, առանց հանդիսականների ընթացած (երկրպագուները խաղը ուղիղ հեռարձակմամբ կարող էին դիտել հեռուստատեսությամբ) մրցամարտում 2:1 հաշվով առավելության հասնելով 2019թ փոխչեմպիոն ՝ նկատմամբ, տիրացել էր պատվավոր մրցանակին:
Իսկ ահա երկրի առաջնությունում, որ սկսվել էր ապրիլի 5-ին, արդեն կայացել են առաջին 4 տուրերի հանդիպումներն ու 4 խաղում վաստակած 10 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Դուշամբեի «Իստիքլոլը: 2-րդ տեղում ընթացող «Խատլոն Բոխտարը նույնպես 10 միավոր է վաստակել: 3-րդհորիզոնկանը 8 միավորով զբաղեցնում է «Ֆայզքանդը,իսկ «Խուջանդը՝ 7 միավորով 4 –րդ տեղում է:
Հիշեցնենք, որ առաջնության 1-4-րդ տուրերի հանդիպումները ևս առանց հանդիսականների էին անցկացվում:
Հավելենք, որ ՀՀ Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ բարձրագույն և 1-ին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից:
Մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի բարձրագույն և 1-ին խմբերի առաջնությունների, ինչպես նաև VBET գավաթի խաղարկության վերսկսման հարցը։ Հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես-հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։Հայաստանում ֆուտբոլի մրցաշարեր հետաձգվել էին մարտի 14-ից:
©2020 Armenian Soccer