Ընդամենը 2 օր առաջ Երևանի «Փյունիկը» ֆեյսբուքյան իր էջում խորհրդավոր տեսանյութ հրապարակեց՝ այդպիսով ազդարարելով իր հանրահայտ նախկին ֆուտբոլիստներից մեկի վերադարձը՝ առժամանակ թաքցնելով նրա ով լինելը:
Այսօր արդեն ակումբի ֆեյսբուքյան էջում հայտնվեցին Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գևորգ Ղազարյանի լուսանկարները՝ արված «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում: Ղազարյանին դիմավորելու էին եկել «Փյունիկի» Sector 18 ֆան-ակումբի անդամները՝ ակումբային սիմվոլիկայով: