Armenian Soccer
Armenian Soccer

ՏԱԼԼԻՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐԱՐԱՏ» ՖԱ-Ի ՊԱՏԱՆԵԿԱՆ ԹԻՄԸ ԻՏԱԼԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ Է ԴԱՐՁԵԼ

Հունվարի 10-12–ին   Տալլինի «Արարատ»  ֆուբոլային ակումբի  (նախագահ ԱՎԵՏԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ)   պատանեկան թիմը՝ FC Ararat 2010-ը Իտալիայի Բերգամո քաղաքի  Pallazzetto dello Sport  մարզապալատում  2-րդ տարի անընդմեջ մասնակցեց     Ֆաուստո Կորտինովիսի 2 –րդ  հուշամրցաշարին՝ Selvino Winter Cup 2020՝ «Սելվինոյի ձմեռային    գավաթի»  խաղարկությանը:
Միջազգային այս ստուգատեսին մասնակցող  2010-2011թթ ծնված պատանիներով համալրված 13 թիմերը  վիճարկեցին պատվավոր  մրցանակը: Հուշամրցաշարի մասնակից թիմերը բաժանվել էին 3 խմբերի՝ A,B և C :
Մարզիչներ ՝ ՅՈՒՐԻ  ՇԱՎԱԼՈՎԻ և ՎԱՀԱԳՆ  ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆԻ    ղեկավարությամբ ելույթ ունեցած Տալլինի հայկական ակումբի՝ FC Ararat-ի  պատանեկան թիմը  ընդգրկվել էր  B խմբում,   ուր նրանց մարցակիցներն էին VARESINA CALCIO, AC RENATE B , ATALANTA B.C., և  ACC. INTER, համոզիչ հաղթանակներ տանելով մրցակիցների նկատմամբ   հասավ եզրափակիչ:Այստեղ էլ  հայկական թիմը՝ FC Ararat 2010-ը պարտության մատնելով  մրցակցին՝ AC Ponte San Pietro 2010 –ին  հռչակվեց  ստուգատեսի հաղթող ու արժանացավ պատվավոր    գավաթին  և  ոսկե մեդալներին:
Բրոնզե մեդալը    նվաճեց  3 –րդ տեղը գրաված տանտերերի թիմը՝ Virtus Ciserano Bergamo 2010-ն:
Իտալիայում հիանալի խաղ,   դիտարժան ֆուտբոլ ցուցադրած,   և  մարտական բնավորություն դրսևորած  FC Ararat 2010-ի պատանի ֆուտբոլիստները    իրենց հետ    միանգամայն արժանինորեն ֆուտբոլային   հեղիանակավոր և հայտնի երկրից՝   Իտալիայի   Էստոնիա բերեցին   պատվաբեր մրցանակը՝  ոսկե մեդալները:Այս հրաշալի հաջողության ու պարգևած գեղեցիկ  տոնի առթիվ  շնորհավորում ենք  թե՛  նրանց և   թե՛  նրանց մարզիչներին:
Մրցաշարային աղյուսակի մյւոստեղերտ զբաղեցրին հետևյալ թիմերը՝
4. Juventus 2011
5. Inter 2011
6. Atalanta 2011
7-13 (IIFA Lena 2010, Easy Team 2010, Renate A 2010, Albino Leffe 2010, Varesina 2010, Inter Academy 2010, Renate B 2010):
Նկատենք, հուսալի խաղով աչքի ընկած   FC Ararat 2010-ի դարպասապահ Յանա Լատտուուն  պարագաևատրվեց մրցշարի լավագույն դրպասպահի հատուկ մրցանակով:
Հավելենք, որ 2019թ-ին՝   գավաթի 1 –ին խաղարկությունում    հաղթող էր ճանաչվել  ATALANTA B.C-ը:

©2020 Armenian Soccer