Armenian Soccer
Armenian Soccer

Տալլինի «Արարատի» նվերը արցախցի երեխաներին. միջոցառում «Ուրարտու» ակումբում

ՀՖՖ հրահանգիչները, կանանց Հայաստանի ազգային և Մ-19 հավաքականի ֆուտբոլիստուհիներն այցելել են   Երևանի  «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում հանգրվանած արցախցի երեխաներին: Ինչպես հայտնում են երևանյան այումբի մամուլի ծառայությունից, կազմակերպվել էր ֆուտբոլային փոքրիկ միջոցառում, որի ժամանակ խմբերի բաժանված երեխաներն անցկացրեցին տարբեր խաղեր, իսկ վերջում ստացան նվերներ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էստոնիայի Տալլինի   հայկական  «Արարատ» ակումբի կողմից:  

©2020 Armenian Soccer