ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Նոա» ՖԱ-ի լրատվական ծառայությունը հարցազրույց է անցկացրել «Նոա» ՖԱ -ի ավագ Վլադիսլավ Կրյուչկովի հետ .
— Թիմն արդեն իսկ ապահովել է իր տեղը առնվազն Եվրոպայի լիգայում, չնայած փորձագետները երբեք իսկապես շատ բարձր չեն գնահատել «Նոայի» հնարավորությունները: Նաև հիմա թիմը պայքարում է մրցանակային տեղերի համար … Ո՞րն է, ըստ քեզ, «Նոայի» հաջողության գաղտնիքը:
— «Նոայի» հաջողությունների գրավականը, կարծում եմ, թիմային խաղը և յուրաքանչյուր խաղացողի անհատական հմտությունն է և, իհարկե, մարզչական աշխատանքը … Ուրիշների փոխարեն խոսել չեմ կարող, բայց ինձ մոտ հոգեբանական առումով ոչինչ չի փոխվել: Մենք շարժվում էինք դեպի նպատակը՝ ուզում էինք հաղթել այս առաջնությունը, այդպես էլ շարունակում ենք շարժվել առաջ … Հաղթում ենք `չեմպիոն ենք, չենք հաղթում՝ ուրեմն չհաջողեցինք…
— Ֆատալիստ ես… Իսկ ինչի՞ հաշվին, ըստ քեզ, պետք է հաղթենք մնացած երեք խաղերում, կամ, ինչպես ասում են՝ երեք եզրափակիչներում: Որքանո՞վ է թիմը հոգեբանորեն և ֆունկցիոնալ առումով պատրաստ հաղթելու:
— Կարող ենք հաղթել միմիայն թիմային խաղի և անհատական գործողությունների շնորհիվ: Մեկ ֆուտբոլիստ կարող է որոշել խաղի արդյունքը `փոխարինման դուրս գալ և խփել հաղթական գոլը, ինչպես դա արեց Կիրիլ Բորը՝ «Ալաշկերտի»-ի դեմ խաղում: Անցել են շատ հանդիպումներ, ֆիզիկապես, իհարկե, մենք օպտիմալ վիճակում չենք, բայց հոգեբանորեն, կարծում եմ, որ պատրաստ ենք հաղթել առաջնությունում ու նաև նվաճել Գավաթը:
— «Շիրակը» թիմի համար դժվար մրցակից է, ի՞նչ, ըստ քեզ, կարելի է ակնկալել առաջիկա խաղից: Նաև՝ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեի գործոնը հաշվի առնելով…
— Չեմ ուզում հիշել «Շիրակի» հետ նախորդ խաղերը, կարծում եմ, որ ամեն դեպքում մենք արժանի չէինք պարտության … Ինչ վերաբերում է Մորի Կոնեին չեզոքացնելուն, կարծում եմ, որ մենք նրա դեմ բավականին լավ ենք խաղում, կշարունակենք նույն կերպ խաղալ, գուցե ավելի խստորեն պաշտպանությունում, կարծում եմ, որ մենք պետք է հաղթենք այս խաղում… Մենք ոչ մի ֆուտբոլիստի դեմ չենք խաղում անհատապես, որ գոտիում կլինի՝ այնտեղ էլ կդիմավորենք …
— Մնացած երկու խաղերը «Արարատ-Արմենիայի»- դեմ են՝ գավաթի եզրափակիչ և առաջնության վերջին տուր…
— Հատուկ բան չկա, մենք պատրաստվելու ենք հերթական խաղին, որը պարզապես ցանկանում ենք հաղթել, և վերջ … 2 խաղ անընդմեջ մեկ թիմի հետ, սրանում որևէ անսովոր բան չեմ տեսնում, «Ալաշկերտը»-ի հետ վերջերս երկու շաբաթվա ընթացքում 3 խաղ անցկացրինք, տա՛ Աստված, որ նույն արդյունքին հասնենք նաև «Արարատ-Արմենիայի» հետ խաղերում… Գավաթը նվաճելը, կարծում եմ, հիանալի արդյունք կլինի թիմի համար, որը հավաքվել էր միայն անցյալ տարվա օգոստոսին, մրցաշրջանի ընթացքում համալրվել նաև հունվարին … Մրցաշրջանը «Նոայի» համար կարելի է միայն դրական գնահատել, մենք բավականին լավ հանդես եկանք, եթե հիմա էլ ինչ-որ բան հաղթենք, ապա դա ընդհանրապես հիանալի կլինի …
©2020 Armenian Soccer