Armenian Soccer
Armenian Soccer

Վլադիմիր Սանոսյան. «Ավելի ծանր հանդիպում, քան ռուսների դեմ, այլևս չենք ունենա»

Ֆուտզալի Եվրոպայի 2022 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Ռուսաստան-Հայաստան հանդիպումից հետո՝  հետխաղային մամուլի ասուլիսում   ընթացքում, լրագրողների հարցերին պատասխանեց նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վլադիմիր Սանոսյանը:

-Վլադիմիր, եթե չեմ սխալվում, սա Հայաստանի հավաքականի նորամուտն էր այսպիսի մակարդակում: Ինչպիսի՞ն են տպավորությունները:
-Խաղում էինք աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկի հետ: Փորձում էինք, պայքարում էինք: Մենք շատ ուժեղ խմբում ենք հայտնվել, իսկ ռուսների դեմ հանդիպումն ամենածանրն է: Աշխատում էինք խաղի ընթացքում կիրառել այն, ինչ փորձարկել էինք մարզումներին: Հիմա պետք է սկսենք տրամադրվել հաջորդ հանդիպումներին:
-Դու խաղում էիր նույն խաղացողների դեմ, որոնք քո մրցակիցներն են նաև Ռուսաստանի Սուպերլիգայում: Հոգեբանորեն ծա՞նր է պարտվել նրանց:
-Ճիշտն ասած՝ այո: Շատերի դեմ խաղում եմ Սուպերլիգայում և չէի ուզում զիջել նրանց: Բայց սա սպորտ է, ամեն ինչ առջևում է:
-Ո՞րն է Հայաստանի հավաքականի ուժեղ կողմը և ի՞նչը կարող է լինել Հայաստանի հավաքականի հաղթաթուղքը մյուս հավաքականների՝ Ֆրանսիայի և Վրաստանի դեմ խաղերում:
-Մենք շատ երիտասարդ թիմ ունենք, մեր թիմը նոր է ձևավորվում: Կարծում եմ, որ ավելի ծանր հանդիպում քան Ռուսաստանի դեմ մենք այլևս չենք ունենա: Պետք է հավատանք մեր ուժերին և միավորներ վաստակենք:

©2021 Armenian Soccer