«Ուրարտուի» կիսապաշտպան Վիտինյոն «Նորավանքի» հետ 10-րդ տուրի խաղում առաջին անգամ խաղադաշտ մտավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
Ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է ֆուտբոլիստի հետ Վնասվածքից ապաքինվելու ու խաղի մասին:
Վնասվածքից ապաքինվելու մասին
Ինձ արդեն շատ լավ եմ զգում, ինչի համար շնորհակալ եմ Աստծուց, որ ուժ է տալիս ինձ՝ շուտ վերականգնվելու, նաև մեր ակումբի բժշկական անձնակազմին, որոնք աշխատում են ինձ հետ ու կարողանում հնարավորինս շուտ ոտքի կանգնեցնել մեզ։ Երկար ժամանակ բացակայում էի, բայց ուրախ եմ, որ արդեն լիարժեք ուժով վերադարձել եմ մարզադաշտ ու կարող եմ օգնել թիմակիցներիս։
«Նորավանքի» հետ խաղի մասին
3 պարտությունից հետո վերջապես կարողացանք հաղթել, դա շատ կարևոր էր մեզ համար, հաջորդ խաղարին ավելի վստահ կմոտենանք։ Պետք է աշխատենք ավելի լավացնել մեր մեր խաղն ու ինքներս մեզ սովորեցնենք, որ պետք է ավելի հաճախ հաղթենք։
©2021 Armenian Soccer