Armenian Soccer
Armenian Soccer

Վերջին րոպեին խփված գոլը հաղթանակ բերեց «Վանին» «Լեռնային Արցախի» դեմ խաղում

Վան լեռնային Արցախ

 

Այսօր ` հուլիսի 29-ին մեկնարկեց VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/23 թթ. մրցաշրջանը։

 

Մեկնարկային հանդիպումն ընթացավ առաջնության նորեկ «Լեռնային Արցախի» և «Վանի» միջև։

 

Խաղի ելքը վճռվեց վերջին ` 90-րդ րոպեին, երբ «Վանից» Էդգար Մովսեսյանը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը և հաղթանակ պարգևեց իր թիմին։

 

Այս հաղթանակի շնորհիվ «Վանն» առայժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։

 

©2022 Armenian Soccer