Armenian Soccer
Armenian Soccer

Վերջապես «Ռոմայի» կազմում էլ փայլեց Մխիթարյանի աստղը

Փետրվարի 23-ին  Իտալիայի առաջնության Ա սերիայի   25 –րդ  տուրում   «Ռոմային»  Հռոմում ՝ սեփական հարկի տակ  վերջապես հաջողվեց ընդհատել անհաջող հանդիպումների շարքն ու  4:0 հաշվով  համոզիչ հաղթանակ տանելով  վերջին 3 հանդիպումներում  3 անընդմեջ հաղթանակ տարած «Լեչեի»  նկատմամբ ու ամրապնդվեց  5-րդ  հորիզոնականում: Հիմա  պորտուգալացի մարզիչ Ֆոնեսկայի սաները  միայն 3 միավորով է ետ մնում 4 -րդ  տեղում ընթացող «Ատլանտայից»:  Այս  խաղում վերջապես փայլեց ՀՀ  ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի աստղը: Նա  նախ 13 –րդ  րոպեին գոլային    արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ ու  օգնեց իր  թիմակից  Չենգիզ Ունդերին բացելու խաղի  հաշիվը, իսկ 24 րոպե անց Ջեկոյի  փոխանցումից հետո   ինքը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ ու  ամրապնդեց իր թիմի հաղթանակն,  որը  մինչև խաղավարտ դարձավ ավելի խոշոր՝4:0: Սա ընթացիկ առաջնությունում   Մխիթարյանի Ռոմայի կազմում մասնակցած 12 խաղում  որի ընթացքում խաղադաշտում եղել է  ընդամենը  723 րոպե, հեղինակած արդեն 5 –րդ գոլն էր:   Այս ցուցանիշը «Ռոմայի» կազմում 3-րդն է թիմի ավագ ,  բոսնիացի 33-ամյա հարձակվող Ջեկոյին ու  34-ամյա սերբ պաշտպան Կոլորովից հետո , ովքեր    12 և 6 գոլ են խփել   իրենց մասնակցած  25 և 22 խաղում , որոնց ընթացքում խաղադաշտում եղել   են համապատասխանաբար 2124 և 1897րոպե :
«Սա շատ կարևոր հաղթանակ էր մեզ համար։ Պետք է վստահություն ձեռք բերենք և խաղանք այնպես, ինչպես դա անում էինք մրցաշրջանի սկզբում։Ֆիզիկական վիճակս լավ է, բայց շարունակում եմ աշխատել յուրաքանչյուր մարզման ընթացքում։ Մենք պետք է կատարելագործվենք ամեն օր»,- Մխիթարյանի    խաղից հետո ասած խոսքերն է մեջբերում Siamolaroma.it-ը:

ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ

©2020 Armenian Soccer