«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը ստիպված է հայտարարել գործունեության դադարեցման և Հայաստանի գալիք առաջնության չմասնակցելու մասին: Այս մասին իրազեկումեն երևանյան ակումբի լրատվական ծառայությունից:
«Ափսոսանքով ենք տեղեկացնում, որ ֆինանսական խնդիրները խորացան կորոնավիրուսի համավարակի հետևանքով, ինչը հանգեցրեց այսպիսի վերջնական որոշման: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, երկրպագուներին, այն անձանց, ովքեր եղել են թիմի մի մասնիկն ու կանգնած են եղել ակումբի կողքին: Հայկական ֆուտբոլի մասնակիցներին, թույլ տվեք` մաղթել անխափան շարունակություն և զարգացում` անկախ բոլոր խոչընդոտներից»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:
«Վեստ Արմենիա» 1-ին խմբի առաջնության եզրափակիչ`31 –րդ տուրում 2:3 հաշվով «Արարատ-2»-ին պարտվելուց հետո «Վեստ Արմենիան» ստուգատեսում ի վերջո զբաղեցրեց 4-րդ տեղը:
©2021 Armenian Soccer