Այսօր կայացան ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության 18 –րդ տուրի առաջին 2 հանդիպումները: Գյումրիում «Շիրակ -2»-ը հյուրընկալեց առաջատարներին մոտենալ ձգտող «Նորավանքի» հետ:Դրամատիկ ու դիտարժան պայքարում ընթացած խաղում գրանցվեց 2:2 հաշվով:
Սիսիանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում Լ«եռնային Արցախը» հանդիպեց առաջատարների խմբում գտնվող «Վեստ Արմենիային: Հյուրերը, որ լրջորեն պայքարում են պրիմեր լիգայում հանդես գալու ուղեգրի համար, 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեցին: Այս հաղթանակը հնարավորություն տվեց 14 խաղում վաստակած 31 միավորով «Վեստ-Արմենիային» 2 միավորսվ առաջ անցել «Սևանից» ու շրջանցելով վերջինիս, հայտնվել 2-րդ հորիզոնականում: 12 խաղում իր ակտիվում 33 միավոր գրանցած ԲԿՄԱ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակում:
©2021 Armenian Soccer