Սեպտեմբերի 18-ին և 19-ին տեղի կունենան 2020/2021թթ մրցաշրջանի VBET ՀՀ գավաթի խաղարկության 1/8-րդ փուլի 3-ական հանդիպում:
Այսօր Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում տեղի ունեցած «Վեստ Արեմենիա» — « Գանձասար-Կապան» խաղում անակնկալ գրացվեց: Կապանցիները շատ արագ ` 19 -րդ և 32 –րդ րոպեներին Դավիթ Մինասյանի խփած գոլերի միջոցով հաշվի մեջ առջևում`2:0: Արմեն Պետրոսյանի սաներ, հավանաբար շուտ հավատացին հաջողությանն ու դրա համար խստորեն պատժվեցին: ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից , երիտասադր մարզիչ Խորեն Վերանյանի ղեկավարությամբ հանդես եկող «Վեստ Արմենիան» 2-րդ խաղակեսում 3 գոլ խփեու 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ պրիմեր լիգայի առաջնության մասնակցի նկատմամբ: «Վեստ Արմենիայի կազմում գոլերը հեղինակեցին` Բալոյանը (48), Կասյանովը (53), ու Իկեչուկվու(86):
Այս խաղին հետ միաժամանակ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ևս անկնկալ գրացվեց : ՀՀ պրիմեր լիգայի առաջնության նորեկ ու առաջատար միանձնյա առաջատար «Վանը » չկարողացավ իր հարկի տակ հաղթել ՀՀ 1-ին խմբի նորեկ, ու ընթացիկ առաջնությունում համեստ մեկնարկ ունեցած «Նորավանքին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Օրվա 3 –րդ գավաթային խաղում ժամը 19:30-ին Երևանի «Ուրարտու -1» մարզադաշտում մրցելու են գավաթային հայտնի 2 թիմերը`«Ուրարտուն» և «Փյունիկը»:
©2020 Armenian Soccer