Armenian Soccer
Armenian Soccer

«Վեստ Արմենիան » խոշոր հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին» ու ընդհուպ մոտեցավ ՀՀ 1–ին խմբի առաջատարին

ՀՀ 1-ին խմբի ընթացիկ առաջնության 2 –րդ հատվածը   սկսվեց 7 –րդ տուրից հետաձգված հանդիպումներով: Երեկ`փետրվարի 19-ին «Նորավանքը»  Չարենցավանի   քաղաքային մարզադաշտում 1:0 հաշվով առավելության հասավ  Շիրակ -2»-ի նկատմամբ: 71 –րդ րոպեին 11 մետրանոցից կատարած դիպուկ հարվածով    իր թիմի հաղթնկաը ապահովեց Անդրանիկ Քոչարյանը:
Այսօր`փետրվարի 20-ին  «Վեստ Արմենիան» Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում այդ նույն` 7-րդ տուրից հետաձգված խաղում համոզիչ առավելությմաբ`5:1 խոշոր հաշվով պարտության մատնեց  «Լեռնային Արցախին»:Այս հաղթանակից հետո «Վեստ Արմենինան» անցկացրած 12 խաղում վաստակած 28 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Մրցաշարային  աղյուսակը անցկացրած  14խաղից հետո  վաստակած 29 միավորով գլխավորում է «Սևանը»:

©2021 Armenian Soccer