Այսօր՝ դեկտեմբերի 9-ին կայացան ՀՀ 1-ին խմբի առաջնության 16 –րդ տուրի վերջին 2 հանդիպումները: Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում տեղի ունեցավ ստուգատեսի առաջատարների մասնակցությամբ ընթացած տուրի կենտրոնական «Վեստ Արմենիա» — ԲԿՄԱ հանդիպումը:Սկզբունքային մրցամարտում 2:1 հաշվով հաղթեց Խորեն Վերնայանի ղեկավարությամբ հանդես եկող «Վեստ Արմենիան», որը ընդհատեց 10 անպարտելի հանդիպումների շարք անցկացրած Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ հանդես եկող ԲԿՄԱ-ին:
Գոլեր՝ Միխայիլ Ժաբկին, 4 (1:0), Ստեփան Հարությունյան, 69 (2:0), Նարեկ Աղասարյան, 90+ 2 (2:1):
Օրվա երկրորդ խաղում «Ուրարտու-2»-ը կազմում 67-րդ րոպեին ասպարեզ մտած Էրիկ Պետրոսյանը 88 –րդ րոպեին խփեց իր թիմի միակ ու հաղթական գոլը։ 76-րդ րոպեին Գոռ Լուլուկյանի կարմիր քրատ ստանալուց հետո 10 հոգով մնացած «Ուրարտու-2»-ը առավելության հասավ «Ալաշկերտ-2»-ի նկատմամբ։
Այժմ 11 խաղ անցկացրած ԲԿՄԱ-ն 30 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: ԲԿՄԱ-ից 1 խաղ ավելի գրանցած 28 և 25 միավորով ընթանում են 2 –րդ և 3 –րդտեղերում: անցկացրած «Վեստ Արմենիան» և և «Սևան» իրենց ակտիվում:
©2020 Armenian Soccer