VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Նորավանք»-«Արարատ-Արմենիա» խաղի 64-րդ րոպեին տանտերերի կազմում փոխարինման մտավ հարձակվող Սերգեյ Օրլովը, ով հայ ֆուտբոլասերին հայտնի էր «Վեսթ Արմենիա» թիմում ելույթներով:
Մինչ հանդիպումը վայոցձորյան ակումբը Օրլովի մասին տեղեկություններ չէր հաղորդել, փոխարենն այսօր ակումբի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որում տեղեկացնում էր ռուս ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին:
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նորավանք» ՍԱ-ը պայմանագիր է կնքել «Վեսթ-Արմենիայի» հարձակվող Սերգեյ Օրլովի հետ։ Սերգեյը հանդես է եկել ռուսական «Սոչի», «Կոլոմնա» և Վորոնեժի «Ֆակել» ֆուտբոլային ակումբներում։
Բարի գալուստ «Նորավանք» մեծ ընտանիք, Սերգեյ»,-ասվում է հաղորդագրությունում: