Armenian Soccer
Armenian Soccer

Վենեսուելայի հավաքականի ևս մի ֆուտբոլիստ՝ «Փյունիկում»

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմին է միացել 27-ամյա վենեսուելացի կիսապաշտպան Ռենսո Սամբրանոն։

Սամբրանոն նախկինում հանդես է եկել վենեսուելական «Մոնագասում», «Դեպորտիվո Լարայում» և իսպանական «Վալյադոլիդում»:

Վենեսուելացի ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ամերիկյան ՄԼՍ-ի ներկայացուցիչ «Պորտլենդ Թիմբերսը», որտեղ նա հանդես է եկել 2017թ.-ից:

Ռենսո Սամբրանոն Վենեսուելայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է, հավաքականի կազմում անցկացրել է 5 հանդիպում:

Նշենք, որ Սամբրանոն այս օրերին գտնվում էր Վենեսուելայի ազգային հավաքականի տրամադրության տակ, սակայն թեթևակի վնասվածքի պատճառով դուրս է մնացել ընդհանուր հայտացուցակից և «Փյունիկին» է միացել ազգային հավաքականի ճամբարից։

 

 

©2022 Armenian Soccer