Հուլիսի 15-ին ավարտվել է նորընծա ՀՀ չեմպիոն«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և ակումբի միջև կնքված պայմանգիրը:Կողմերը համատեղ որոշում են կայացրել չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը: Այս առիթով Վարդան Մինասյանն հետևյալն է ասել.
«Ավարտվեց երկամյա իմ համատեղ աշխատանքը «Արարատ-Արմենիայի» հետ։ Այս ժամանակահատվածում մենք կարողացանք երկու անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ նվաճել սուպերգավաթ, եւ իհարկե հաջողություններ գրանցեցինք եվրոգավաթներում։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի սեփականատիրոջը, ողջ անձնակազմին, երկրպագուներին, եւ իհարկե թիմի ֆուտբոլիստներին հաջող աշխատանքի համար։
Ակումբին մաղթում եմ նորանոր հաջողություններ:»
©2020 Armenian Soccer