Ղազախստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 5-րդ տուրում Վարդան Մինասյանի ղեկավարած «Տարազն» արտագնա խաղում Թուրքիստանում մրցեց «Արիսի» հետ:
Հանդիպման ելքը վճռեց Տ«արազի» պորտուգալացի 30-ամյա հարձակվող Պեդրո Էուջենիոյի խաղի ավարտից 13 րոպե առաջ խփած գոլը: Սա առայժմ առանց պարտության ընթացող Մինասյանի թիմի տոնած արդեն 3-րդ հաղթանակն էլ, որ թույլ տվեց «Տարազին» ամրապնդվել առաջատարների խմբում: Սա «Տարազի» 2-րդ աընդմեջ հաղթանակն էր: Մինչ այս Մինասյանի սաները 4-րդ տուրում էլ իրենց հարկի տակ համոզի չառավելությամբ`4:0 հաշվով պարտության էր մատնել Կարագանդայի «Շախտյորին»:
5 տուրի հետո 11-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են երկրի չեմպիոն «Կայրաթը», փոխչեմպիոն` «Տոբոլը», բրոնզե մեդալակիր՝ «Աստանան», ու «Տարազը»:
©2021 Armenian Soccer