Armenian Soccer
Armenian Soccer

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՉԵՐԿԱՐԱՁԳԵՑ «ԱՐԱՐԱՏ ԱՐՄԵՆԻԱՅԻ» ՀԵՏ ԿՆՔԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՀՀ  կրկնակի չեմպիոն  Երևանի «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունն այսօր  հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է.
«Հարգելի ֆուտբոլասերներ,
Հուլիսի 15-ին ավարտվեց Վարդան Մինասյանի և մեր ակումբի միջև կնքված պայմանգիրը՝ կողմերը համատեղ որոշում կայացրեցին չերկարաձգել պայմանագրի գործողության ժամկետը:
Վարդան Մինասյանը գլխավորում էր թիմը 2018 թվականից: «Արարատ-Արմենիան» մարզչի գլխավորությամբ անցկացրել է 69 խաղ, տոնել 41 հաղթանակ, գրանցել 14 ոչ-քի և կրել 14 պարտություն:
Երկամյա աշխատանքի ընթացքում, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկ անգամ սուպերգավաթակիր և հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մինասյանին և իր մարզչական շտաբին համատեղ աշխատանքի և գրանցած հաջողությունների համար:
Շնորհակալ ենք, Մինասյա՛ն:
Մաղթում ենք հաջողություն»:

©2020 Armenian Soccer