Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Բիչախչյան. «Հուսով եմ մինչև մայիսի 1-ը մեր թիմը լիարժեք կվերականգնվի և պատրաստ կլինի»

Ապրիլի 25-ին ՀՀ Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրում «Փյունիկի» նկատմամբ արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնելուց հետո «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բւչախչյանն այսպես մեկնաբանեց իրթիմի ելույթը.

«Բավական բարդ, նյարդային խաղ ստացվեց: Ոչ ցանկալի գոլ բաց թողեցինք անկյունայինի խաղարկումից հետո: «Փյունիկի» հետ հանդիպումից առաջ վերլուծել էին այս թիմի ելութներն ու գիտեինք, որ բավական վտանգավոր ստանդարտներ են խաղարկում ու ոչ միայն անկյունայից, այլ նաև կողքերի տուգանքները: Եվ այնտեղից, որտեղից մտավախության ունեինք, հենց այդտեղից գրավեցին մեր դարպասը: Դրանից հետո բարեբախտաբար մեր թիմը չկորցրեց հավատն և կարողացավ պայքարել:

Նախ 1-ին խաղակեսում բավական լավ կոմբինացիայա րդյուքում հավասարեցինք հաշիվը: 2-րդ կեսում էլ շատ կաևոր պահին էլ 2-րդ գնդակը խփեցինք ու հաղթեցիքն: Ցավոք, բացի դրանից ունեցանք ևս 3 իրական գոլային պահեր, որոնք չկարողացանք իրացնել: Շատ ցանկալի էր, հատկապես, որ Մորի Կոնեն իր ունեցած նպաստավոր պահերից մեկը գոլով ավարտեր: Թիմը բավական մեծ ծավալի աշխատանք կատարեց: Բայց թիմի մոտ հոգնածություն նկատեցի: Հուսով եմ՝ մինչև մայիսի 1-ը ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղը մենք կհասցնենք վերականգնվել և լիարժեք պատրաստ կլինենք»:

©2021 Armenian Soccer