Քիչ առաջ հայտնի դարձավ, որ երկար տարիներ անփոփոխ Գյումրիի Շիարկը գլխավորված ու նրան մեծաթիվ մարզական նավաճումների հասցրած գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հեռանում է ակումբից, և կգլխավորի Երևանի «Արարատը»:
Շիրակի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ
ներկայացված է Վարդան Բիչախչյանի հրաժեշտի խոսքերն իրեն այդքան հարզատ ակումբի երկրպագուներին. :
«Սիրելի Շիրակցինե՛ր,
առաջարկ եմ ստացել գլխավորելու Հայաստանի ֆուտբոլի մյուս լեգենդար ակումբն՝ «Արարատը»։ Անկեղծությամբ պետք է խոստովանեմ, որ առաջարկությունն ընդունել եմ մեծ դժվարությամբ, որը բացառապես պայմանավորված էր մեր հարազատ «Շիրակ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու հանգամանքով։ Ակումբ, որը ոչ միայն եղել է իմ ֆոտբոլային և մարզչական կարերիայի կայացման դարբնոցը, այլև դարձել է մի մեծ ու հարազատ ընտանիք, իր ներկայացուցիչների թասիբի ու աշխարհի լավագույն երկրպագուների շնորհիվ։
Խորին երախտագիտությունս եմ հայտնում «Շիրակ» ՖԱ-ի բոլոր ներկայացուցիչներին և երկրպագուներին՝ անմնացորդ աջակցության ու վստահության համար։ Շնորհակալությունս բոլոր նրանց ում հետ հպարտություն եմ ունեցել վայելելու «Շիրակի» ցանկացած հաջողություն։
Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ․
Եվ ես միշտ լինելու եմ այդ զարկերակի մի մասնիկը»:
©2020 Armenian Soccer