«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Բիչախչյանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բիչախչյանն իր մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է Գյումրիի «Շիրակն» ու Երևանի «Արարատը»: Ընդ որում, հարազատ «Շիրակի» ղեկին անցկացրել է 11 տարի՝ 344 խաղ։
Մարզային թիմի հետ դարձել է Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության չեմպիոն, կրկնակի գավաթակիր և 1 անգամ էլ սուպերգավաթակիր:
Եվս 1 անգամ Հայաստանի գավաթի խաղարկությունում Բիչախչյանը հաղթանակի է հասել «Արարատի» ղեկին:
Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում են ներգրավված օգնականներ Ֆելիքս Խոջոյանը, Արտակ Օսեյանը, դարպասապահների մարզիչ Արթուր Հովհաննիսյանը,Հայաստանի ազգային հավաքականի նախկին բժիշկ Կարեն Ստեփանյանը և ֆիզիոթերապևտ Արման Եղիկյանը։
©2022 Armenian Soccer