Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Բիչախչյանը «ՀՀ տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում հայաստանցի մարզիչների շարքում լավագույնն է

Վարդան Բիչախչյանը 2-րդն է «ՀՀ  տարվա լավագույն մարզիչ»  անվանակարգի  քվեարկությունում:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է տարվա լավագույն մարզչի քվեարկության արդյունքները:  Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ,43-ամյա  Վարդան Բիչախչյանը քվեարկության արդյունքում 50 միավորով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Քվեարկողներից 15-ը Բիչախչյանին նշեն են երկրորդ տեղում, իսկ 5-ը՝ երրորդ տեղում: Սա քվերակությանը ներկայացված  հայաստանցի 4 մարզիչների շարքում լավագույն ցուցանիշն է;
134 միավով տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, 65-ամյա  իսպանացի  մասնագետ  Խուակին Կապառոսը:
Հիշեցնենք, որ Վարդան Բիչախչյանը 2020 թ  հուլիսին է միացել «Արարատին», իսկ մինչև այդ մարզում էր Գյումրու «Շիրակը»:
Քվերակության ընդհանուր արդյունքներն այսպիսին են`
1. Խոակին Կապառոս (Հայաստանի ազգային հավաքական)` 134 միավոր,
2. Վարդան Բիչախչյան («Արարատ»)` 50,
3. Ռաֆայել Նազարյան (ԲԿՄԱ) `4,8
4. Վարդան Մինասյան («Արարատ-Արմենիա»)` 27,
5. Դավիդ Կամպանյա («Արարատ-Արմենիա»)` 20
6 .Եղիշե Մելիքյան («Ալաշկերտ»)՝ 18միավոր:

©2020 Armenian Soccer