Armenian Soccer
Armenian Soccer

Վարդան Բիչախչյանը դիմել է «Արաարտի» երկրպագուներին

Մայիսի 15-ին ՀՀ գավաթը նվաճած Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հետևյալ խոսքն է ուղղել ակումբի երկրպագուներին.

«Սիրելի երկրպագուներ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որը դուք ցուցաբերեցիք «Արարատին» գավաթի եզրափակիչ խաղում և ոչ միայն այդ օրը:

Մենք, աշխատելով «Արարատում», անընդհատ զգում նեք Ձեր սրտացավությունն ու աջակցությունը: Դա գլխավոր շարժիչ ուժերից է, որը մղում է թիմին առաջ:Ձեր աջակցությունը գավաթի եզրափակիչ խաղում անկրկնելի էր և մեծապես նպաստեց մեր միասնական հաջողությանը: Միայն Ձեր շնորհիվ էր հնարավոր կոտրել առանց տիտղոսների երկար տարիների անհաջող ընթացքը:

Գավաթային այս հաջողությամբ մենք չպետք է կանգ առնենք և այժմ երբ առաջնության ավարտին մնում է անցկացնել չորս հանդիպում ու ոչինչ դեռ պարզ չէ, մենք ունենք Ձեր կողմից աջակցության կարիքը ավելի, քան երբևէ և համոզված եմ, որ միայն Ձեր օգնությամբ է հնարավոր արձանագրել նոր հաջողություններ»:

©2021 Armenian Soccer