Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 27-ամյա պաշտպան Վարդան Արզոյանի հետ: Նա երեք տարի անց վերադառնում է «Արարատ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Վարդան Արզոյանը 2016-ից 2019 թվականներին խաղացել է «Արարատի» կազմում՝ մասնակցելով Բարձրագույն խմբի 71 հանդիպման: Ապա տեղափոխվել է Կապանի «Գանձասար», Գյումրու «Շիրակ» և Երևանի «Ուրարտու»:
Ընդհանուր առմամբ Բարձրագույն խմբում Վարդան Արզոյանն անցկացրել է 92 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:
«Արարատը» ֆուտբոլիստին մաղթել է մեծ հաջողություններ։
©2022 Armenian Soccer