Armenian Soccer
Armenian Soccer

Վարազդատ Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի ընտրանու դեմ խաղին հարցականի տակ է

ՀՖՖ հավաքականի՝ Զագրեբում մայիսիս30-ի երեկոյան կայացած առաջին մարզմանը մասնակցում էին 22 ֆուտբոլիստներ: Վարազդատ Հարոյանը նույնպես միացել էր թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց թողեց մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ինչպես տեղեկացնում են ՀՖֆ լրատվկան ծառայությունից, ամեն ինչ պարզ կդառնա այսօր`մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո:

Հաշվի առնելով հավաքական ժամանած ֆուտբոլիստների տարբեր մարզավիճակը՝ հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն տարբեր առաջադրանքներ էր տվել մի շարք խաղացողների: VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի վերջին տուրին մասնակցած, ինչպես նաև մայիսի 28-29-ին իրենց առաջնություններում հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները մարզվում էին ավելի թեթև՝ խնայողական ռեժիմով: Մնացած ֆուտբոլիստները մարզվում էին սովորական ռեժիմով:

Այսօր`մայիսի 31-ին թիմը կանցկացնի նախախաղային մարզում Վելիկա Գորիցայի քաղաքային մարզադաշտում:

©2021 Armenian Soccer