Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան, Ղազախստանի 6-ակի չեմպիոն «Աստանայի» կենտրոնական պաշտպան, 28-ամյա Վարազդատ Հարոյանը իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ 3 տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի Լա Լիգայի առաջնությունում անցկացրած 36 խաղից հետո վաստակած 43 միավորով 20 թիմերի պայքարում 12-րդ հորիզոնականը զբաղացնող «Կադիսի» հետ:
Հարոյանին իսպանական ակումբ տեղափոխվելու հարցում օգնել է ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն, ով մտերմ հարաբերությունների մեջ է «Կադիսի» նախագահ Մանուել Վիսկայոյի հետ ու հենց նրա խորհրդով էլ Վարազդատը հրավիրվել է իսպանական հայտնի ակումբ:
Սա երկրորդ դեպքն է, երբ ՀՀ ազգային հավաքականի խաղացողը հրավիրվում է հանդես գալու Իսպանիայի Լա Լիգայի առաջնությունում: 2016թ․-ին ՀՀ ազգային ընտրանու հանձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը 6-ամսյավ վարձավճարով ելույթ ունեցավ իսպանական «Ռաո Վալեկանո» ակումբի կազմում:
©2021 Armenian Soccer