Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոնյանը հեռացել է ՌԴ պրիմեր լիգայկի առաջնության մասնակից «Տամբովից»: ՀՀազգային ընտրանու փորձառու խաղացողը առայժմ իր համար նոր թիմ չի գտել ու մարզավիճակը պահպանելու համար մարզվում է ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Երևանի ԲԿՄԱ-ի կազմում:
Եվ ահա ԲԿՄԱ-ն հունվարի 30-ին ընկերական խաղում մրցեց «Ուրարտու-2»-ի հետ ու գրացվեց 1:1 հաշվով ոչ-ոքի:Ակս խաղում խփված 2 գոլն էլ գրացվեց 2 –րդ խաղակեսում :
Նախ 71-րդ րոպեին հերթական ստանդարտից հետո «Ուրարտու-2»-ին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ։ Անկյունայինից կատարված փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Էրիկ Ղարիբյանը։ Ընդունած գոլից հետո ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները սկսեցին ավելի ակտիվ գործել, ինչի շնորհիվ խաղավարտից 2 րոպե առաջ կարողացան հավասարեցնել հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը մարզավիճակը պահպանելու նպատակով այժմ մարզվում է ԲԿՄԱ-ի հետ։ Հանդիպումը նոր զարգացումներ չունեցավ։ ԲԿՄԱ — «Ուրարտու-2» 1:1։
©2021 Armenian Soccer