Armenian Soccer
Armenian Soccer

«Վան» ՖԱ-ում կրկին կադրային նոր փոփոխություններ են տեղի ունեցել

Ինչպես ավելի վաղ նշել էինք,  Չարենցավանի     «Վանի»    մարզչական կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։  Ինչպես հայտնում են   ակումբի մամուլի ծառայությունից , գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արթուր Ասոյանը, իսկ նրան կօգնեն Կոնստանտին Զայցևի գլխավորությամբ ռուս մասնագետները։
«Վանի»  նախկին գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը այսուհետ կզբաղեցնի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Վստահ ենք, որ Արզումանյանը դեռ շատ անելիք ունի հայկական ֆուտբոլում  և միանշանակ կօգնի «Վանի» զարգացման գործում։
Մեր նախկին մամուլի խոսնակ Արսեն Անտիկյանը այսուհետ կզբաղեցնի տեխնիկական տնօրենի պաշտոնը։
Ակումբից հեռացել են գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանն ու փոխնախագահ Կարեն Բարսեղյանը։ Երկու մասնագետներն էլ եղել են ակումբի հիմնադրման ակունքներում և օգնել են ակումբի ստեղծմանն ու կայացմանը։ Շնորհակալություն ենք հայտնում նրանց կատարած աշխատանքի համար և մաղթում ենք հաջողություններ հետագայում:

©2021 Armenian Soccer