ՀՀ 1-ին ընթացիկ առաջնության առաջատարներից Չարենցավանի «Վան» ՖԱ-ի կազմը ևս մեկ լեգիոնական է համալրել՝ կիսապաշտպան Նգավուկա-Ցեկե Պատոն:Այս մասին իրազեկում են չարենցավանյան ակումբի մամուլի ծառայությունից: 29-ամյա ֆուտբոլիստը Կոնգոյից է: Նա 2010-2014 թվականերին հանդես է եկել ՖԱ «Ուլիսի» կազմում,որի հետ դարձել էր Հայաստանի չեմպիոն: «Վանի» ներկայիս գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն, ով ժամանակին աշխատել է նաև «Ուլիսում», քաջ ծանոթ է Պատոյի խաղային որակներին:
©2020 Armenian Soccer