Armenian Soccer
Armenian Soccer

«Վանում» ոգևորված են Գյումրիում խաղալու մտքից

Shirak stadium

 

VBET Հայաստանի Պրեմիեր-լիգայի առաջիկա՝ 11-րդ տուրում «Վանը» հյուրընկալվելու է «Արարատին»: Խաղը կկայանա Գյումրու «Քաղաքային» մարզադաշտում, ինչն անչափ ոգևորել է Չարենցավանի թիմին.

«Շատ ուրախ ենք, որ «Արարատի» հետ հանդիպումը կկայանա Հայաստանի մարզերից մեկում՝ Շիրակում:

Քանի որ մինչ այս մենք անց ենք կացրել 6 հանդիպում Հայաստանի տարբեր մարզերում՝ հաղթելով հինգում և մեկը ավարտելով ոչ-ոքի:

Ընդ որում, այդ 6 հանդիպումներում բաց ենք թողել ընդամենը մեկ գնդակ: Այնպես, որ մեծ ոգևորությամբ սպասում ենք վաղվա հանդիպմանը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Արարատ»-«Վան» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 26-ին, 13։45-ին։

 

©2021 Armenian Soccer