Չարենցավանի քաղաքային մարզադաշտում Vbet ՀՀ պրիմերի լիգայի առաջնության 9 –րդ տուրի 1 –ին խաղում ստուգատեսի նորեկ «Վանը» հյուրընկալել էր ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ –Արմենիային»,ո րը անհաջող էր մեկնարկել ընթացիկ առաջնությունում: Հակառակը տանտերերը Սևադա Արզումանյանի ղեկավարությամբ հանդես եկող «Վանն» առաջին 3 տուրերում 3 անընդմեջ հաղթանաակ էր տարել ու 100 տոկոսնողոց արդյունքով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:Սակայն հետո անցկացված 5-րդ և 7-րդ տուրերի հանդիպումներում `0:1 և 0:2 հաշվով զիջել էր «Ալաշկերտին» ու «Ուրարտուին»: Այսօր Սևադա Արզումանյանի սաները ջանքեր գործադեցին անհաջողությւոնների շրջանը ընդհատել: Սակայն 55 –րդ րոպեին սխալ դիրք ընտրելու պատճառով «Վանի» դարպասապահ Հենրի Ավագյանը կոպիտ սխալ թույլ տվեց ու դրանից օգտվելով Մաիլսոն Լիմա տուգանայինից խփեց հանդիպման միակ` հաղթական գոլը: «Վանի» պարտությունից խուսափելու ջանքերը կրկին հաջողությամբ չպսակվեցին ու թիմը 3 –րդ անընդմեջ պարտությունը կրեց, ընդ որում կրկին չոր հաշվով: Իսկ ահա իսպանացի մասնագետ Դավիթ Կամպանիայի սաները տոնեցին իրենց 2–րդ անընդմեջ հաղթանակն ու մոտեցան առաջատարներին:
©2020 Armenian Socce