Չարենցավանի «Վանը» հայտարարել է ևս 2 ֆուտբոլիստից բաժանվելու մասին:
Թիմից հեռացել է աջ պաշտպան Վահագն Այվազյանը: Փորձառու ֆուտբոլիստը «Վանի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Բացի Այվազյանից, թիմը լքել է նաև թիմի ավագ և պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը: «Վանի» կազմում նա անցկացրել է 57 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ:
©2022 Armenian Soccer