Armenian Soccer
Armenian Soccer

«Վանից» արտասահմանցի 6 ֆուտբոլիստ է հեռացել

Van FK

 

Չարենցավանի «Վանից» հեռացել է 6 լեգեոներ: Այդ մասին տեղյակ է պահում ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ

թիմը լքել են Ստեֆան Աջումանին, Էդեդեմ Էսսիենը, Եռնիստ Բատիրկանովը, Լուիզ Մենեզեսը, Բրունո Միրանդան և Նիկոլայ Ցիգանը:

Ակումբը շնորհակալություն է հայտնում բոլորին՝ իրենց պրոֆեսիոնալիզմի և այն ժամանակի համար, որը նրանք անցկացրել են՝ պաշտպանելով «Վանի» գույները:

Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ շուտով կհրապարակեն նաև այն հայ ֆուտբոլիստների անունները, որոնք ևս լքել են ակումբը:

 

©2021 Armenian Soccer