Չարենցավանի «Վանը» հայտարարել է 2 նոր համալրման մասին:
Թիմին է միացել նիգերիացի կենտրոնական հարձակվող Պասկալ Չիդի Բոլուն, ում վերջին ակումբը ԱՄԷ-ի Պրո Լիգայում հանդես եկող «Խոր Ֆական» էր: Մինչ այդ Բոլուն հանդես է եկել ԱՄԷ-ի մի շարք ակումբներում, ինչպես նաև՝ հարազատ Նիգերիայում ու մոլդովական «Զիմբրուում»:
Բոլուից բացի «Վանի» կազմն է համալրել Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան՝ կիսապաշտպան Նորիկ Մկրտչյանը, ում վերջին թիմը ռուսական «Կալուգան» էր: Մկրտչյանը հայ ֆուտբոլասերին հայտնի է «Փյունիկի» ու «Ալաշկերտի» երկրորդ թիմերում իր մրցելույթներով:
©2021 Armenian Soccer