Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
7. 25/10/20թ. «Վան»-«Արարատ-Արմենիա» (ԲԽ041) խաղի մասին. Հանդիպման ողջ ընթացքում մարզադաշտ էին մտնում երկրպագուներ՝ հյուրերի բեյջերով, իսկ արդեն երկրորդ խաղակեսի միջնամասում՝ նաև արդեն առանց բեյջերի։ Մարզադաշտում գտնվողների մեծամասնությունը չէր կրում դիմակ և չէր պահպանում սոցիալական հեռավորություն։ Հանդիպման 62-րդ րոպեին, դժգոհելով գլխավոր մրցավարի գործողություններից՝ «ՖԱ Վան» ակումբի նախագահ Կարեն Բարսեղյանը սկսեց վիրավորական արտահայտություններ հնչեցնել մրցավար Զավեն Հովհաննիսյանի հասցեին։ Հանդիպման ավարտից հետո Կարեն Բարսեղյանը ցանկանում էր մտնել մրցավարների սենյակ:
ՈՐՈՇԵՑԻՆ` 7. 25/10/20թ. «Վան»-«Արարատ-Արմենիա» (ԲԽ041) խաղին տեղի ունեցած վերոնշյալ միջադեպի, ինչպես նաև 2020-21 մրցաշրջանի ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կորոնավիրուսի կանխարգելման քայլերի ուղեցույցի դրույթները խախտելու համար, «ՖԱ Վան ՀԿ»-ին տուգանել 300000 ՀՀ դրամի չափով՝ «ՖԱ Վան» ակումբի նախագահ Կարեն Բարսեղյանին որակազրկել 3 խաղով, որից 2-ը պայմանական՝ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 33-րդ հոդվածի 39- րդ և 65-րդ կետերի համաձայն:
©2020 Armenian Soccer