Armenian Soccer
Armenian Soccer

«Վանը» վրացի 2 նորեկ ունի

Չարենցավանի «Վանը» շարունակում է համալրվել մրցաշրջանի գարնանային հատվածին ընդառաջ:

Թիմին է միացել վրացի 29-ամյա կիսապաշտպան Շոթա Գվազավան: Շոթան երկար տարիներ հանդես է եկել Վրաստանում՝ «Չիխուրայում»մ «Գագրայում», «Օդիշիում», «Զուգդիդիում», «Մերանի Մարթվիլիում», «Դինամոյում»: Գվազարայի վերջին թիմը Բելառուսի պրեմիեր լիգան ներկայացնող «Սլուցկն» էր:

Չարենցավանյան թիմի մյուս նորեկը մեկ այլ վրացի՝ 28-ամյա կիսապաշտպան Կախա Կախաբրիշվիլին է: Կախան հադես է եկել վրացական «Լոկոմոտիվ» և «Չիխուրա» ակումբներում: «Վանը» Կախաբրիշվիլու առաջին արտասահմանյան ակումբն է:

 

 

©2022 Armenian Soccer