Այսօր` հուլիսի 12-ին, «Նոան» ընկերական հանդիպում է անցկացրել «Վանի» հետ։
Հանդիպումն ավարտվել է Չարենցավանը ներկայացնող թիմի հաղթանակով` 1:0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը խփել է «Վանի» եզրային հարձակվող Իպենե Ուիլյամսը:
«Վանի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Չարենցավանի թիմը խաղն անցկացրել է 2 տարբեր կազմով, խաղալու հնարավորություն են ստացել նաև փորձաշրջան անցնող ֆուտբոլիստները:
©2022 Armenian Soccer