Armenian Soccer
Armenian Soccer

«Վանը» Ստանիսլավ Եֆիմովի ջանքերով Armenian Quarantine Cup-ի եզրափակչում հանդես գալու իրավունք նվաճեց

Ֆուտբոլի հայկական ակումբները կորովիրուսի համավարակի պատճառով զրկվածլինելով բացօթյա մարզումների և հանդիպումների հնչավորությունից, փոխարեն ապրիլի 22-ից հանդես եկան նոր մրցաշարում։ Ակումբների նախաձեռնությամբ  FIFA20  հարթակի  վրա կազմակերպվել է կիբերֆուտբոլի մրցաշար, որին մասնակցելու են հայկական ակումբների ֆուտբոլիստները։
ՀՀ բարձրագույն և 1-ին խմբի առաջնությունների թվով 16 ակումբների 1-ական ֆուտբոլիստներ պայքարում են Armenian Quarantine Cup-ի համար։
Հավելենք, որ մրցաշարի բոլոր հանդիպումները հեռարձակվում  են «Ուրիշ Ֆուտբոլի» յութուբյան ալիքով։
Մայիսի  7-ին կայացավ ստուգատեսի  կիսաեզրափակչի 1-ին խաղը:  Մրցաշարը վերելքով անցկացնող  ՀՀ  1-ին խմբի  առաջնության մասնակից Չարենցավանի «Վանի»  խաղացող  Ստանիսլավ  Եֆիմովը  շարունակելով  իր հաղթարշավը համառ պայքարում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ  Դավիթ Մանոյանից ու իրավունք նվաճեց եզրափակչում վիճարկելու գլխավոր մրցանակը:
Նրա  եզրափակչի մրցակիցը  հայտնի կլդառնա     այսօր՝  մայիսի  8-ին կիսաեզրափակչի 2 –րդ խաղում, որտեղ  հարաբերություններն են   պարզելու      «Նոա»  և  «Ուրարտուն»:     

©2020 Armenian Soccer