Ֆուտբոլի հայկական ակումբները կորովիրուսի համավարակի պատճառով զրկվածլինելով բացօթյա մարզումների և հանդիպումների հնչավորությունից, փոխարեն ապրիլի 22-ից հանդես եկան նոր մրցաշարում։ Ակումբների նախաձեռնությամբ FIFA20 հարթակի վրա կազմակերպվել է կիբերֆուտբոլի մրցաշար, որին մասնակցելու են հայկական ակումբների ֆուտբոլիստները։
ՀՀ բարձրագույն և 1-ին խմբի առաջնությունների թվով 16 ակումբների 1-ական ֆուտբոլիստներ պայքարում են Armenian Quarantine Cup-ի համար։
Հավելենք, որ մրցաշարի բոլոր հանդիպումները հեռարձակվում են «Ուրիշ Ֆուտբոլի» յութուբյան ալիքով։
Մայիսի 7-ին կայացավ ստուգատեսի կիսաեզրափակչի 1-ին խաղը: Մրցաշարը վերելքով անցկացնող ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից Չարենցավանի «Վանի» խաղացող Ստանիսլավ Եֆիմովը շարունակելով իր հաղթարշավը համառ պայքարում 2:1 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց Գյումրիի «Շիրակի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանից ու իրավունք նվաճեց եզրափակչում վիճարկելու գլխավոր մրցանակը:
Նրա եզրափակչի մրցակիցը հայտնի կլդառնա այսօր՝ մայիսի 8-ին կիսաեզրափակչի 2 –րդ խաղում, որտեղ հարաբերություններն են պարզելու «Նոա» և «Ուրարտուն»:
©2020 Armenian Soccer