ՀՀ 1-ին խմբի առաջնության առաջատարներից մեկը ՝ Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ հանդես եկող Չարենցավանի «Վանն», որ իր առաջ նպատակ է դրել բարձրագույն խմբի ուղեգիր նվաճել շարունակում է ուժեղեցնել իր կազմը:Ինչպես հայտնում են ակումի մամուլի ծառայությունից թիմի կազմը համալրել են 2 նոր ֆուտբոլիստներ: Թիմին են միացել «Փյունիկի» սան Ղուկաս Պողոսյանն ,ով նախկինում հանդես է եկել բելառուսական «Գորոդեյայում» և ՖԱ «Ալաշկերտում» և «Ուրարտուի» սան, «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Իլանգյոզյանը:
Այսօր ընկերկան խաղում «Վանը» ոչ-ոքի՝ 2:2 խաղաց ՀՀ 1 –ին խմբի ընթացիկ առաջնության հետնապահներից մեկին՝ «Մասիսին»,իսկ մինչ այդ ստուգատոական նախորդ խաղում 3:2 հաշվով առավելության էր հասել Երևանի ԲԿՄԱ-ի նկատմամբ:
©2020 Armenian Soccer