Չարենցավանի «Վանը» ՀՀ առաջնության 2 –րդ հատվածին նախապատրաստվում է ռուսաստանցի մասնագետ, գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնած Կոնստանտին Զայցևի ղեկավարությամբ: Նա այդ պաշտոնում փոխարինել է Սևադա Արզումանյանին:
«Վանը նախամրցաշրջանի փուլում արդեն նոր մարզչի գլխավորությամբ 3 ստուգողական հանդիպում է անցկացրել ու 3-ում էլ հաղթել է մրցակիցներին: Հունվարի 24-ին Զայցևի սաները 2:0 հաշվով հաղթել էի «Փյունիկին», 6 օր անց էլ 3:0 հաշվով պարտության է մատնել «Ուրարտուին»:
Փետրվարի 2-ին «Վանը» Չարենցավանում իր ստուգողական 3-րդ խաղում մրցեց «Ալաշկերտի» հետ և դարձյալ հաղթեց 1:0 հաշվով:Հաղթական միակ գոլի հեղինակը Գարեգին Կիրակոսյանն էր:
©2021 Armenian Soccer