Այսուհետ ՀՀ պրիմեր լիգայի առաջնության մասնակից Չարենցավանի Վան ակումբի գույները պաշտպանելու են 7 նոր խաղացողներ:Ինչպես հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից, նրանք են` Ռուսաստանի պրեմիեր լիգայում ԲՄԱ Խաբարովսկի կազմում հանդես եկած 24-ամյա հարձակվող Ալեքսանդր Մաքսիմենկոն, « Սպարտակի» սան 21-ամյա կիսապաշտպան Վլադիսլավ Վասիևը, «Ուրալ» ի սան 18-ամյա կիսապաշտպան Մաքս Ժեստարևը, «Անժիի» սան 22-ամյա պաշտպան Ռուսլան Իսաևը, «Գանձասար-Կապանի» նախկին պաշտպան 24-ամյա Ալեքսանդր Հովհաննիսյանը և «Տորպեդոյի» նախկին դարպասապահ 21-ամյա Դավիդ Պապիկյանը։ «Լոռիից կրկին է «Վան է վերադարձել նաև 22-ամյա նիգերիացի պաշտպան Դեու Դոսան:
Բոլոր նորեկներին մաղթում ենք հաջողություններ և առանց վնասվածքների մրցաշրջան:
Հավելենք, որ նոր մրցաշրջանում «Վանը» հանդես էգալու նորանշանակ գլխավոր մարզիչ` ռուս մասնագետ Կոնստանտին Զայցևի ղեկավարությամբ:
©2021 Armenian Soccer