Նոյեմբերի 23-ին կայացավ VBET Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի 1 հանդիպում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկն» ընդունեց «Վանին»:
Դրամատիկ ու շատ հետաքրքիր վերջաբան ունեցող խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Իսկ արդեն լրացուցիչ ժամանակում Չարենցավանի թիմի ֆուտբոլիստ Ալեկսանդր Ստեպանովը նախ գրավեց սեփական դարպասն, ապա՝ հաղթանակին 3 րոպե պակաս՝ նաև մրցակցի դարպասը:
Արդյունքում՝ խաղը տեղափոխվեց հետխաղյա 11-մետրանոցների փուլ, որում 2:4 հաշվով առավելության հասավ «Վանը»՝ նվաճելով կիսաեզրափակչի ուղեգիր:
1/4 եզրափակիչ հաջորդ հանդիպումը կայան վաղը՝ «Նորավանքը» Չարենցավանում կընդունի «Արարատ-Արմենիային»:
«Փյունիկ» — «Վան» 1։1 (0:0, 0:0, 1:1)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Ալեքսանդր Ստեպանով, 101, ինքնագոլ, 117
Հետխաղային 11-մետրանոց հարվածաշար՝ 2-4
©2021 Armenian Soccer