Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Նոա» ֆուտբոլային ակումբը ձեռք են բերել համաձայնություն, ըստ որի Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան 5 տարի ժամկետով (հետագայում երկարաձգելու նախնական պայմանով) վարձակալության է տրվել «Նոա» ակումբին:Այս մասին իրազեկում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:
Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի և «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի միջև: Ըստ համաձայնագրի՝ «Նոա» ֆուտբոլային ակումբը, բացի ակադեմիայի գործարկման և պահպանման ծախսերից, նաև պարտավորվել է 5 տարվա ընթացքում իրականացնել ներդրումային ծրագիր։ Վաղարշապատի ակադեմիայի մարզադաշտն ունենալու է լուսավորություն, հիմնական խաղադաշտի հարևանությամբ կառուցվելու է 1000 նստատեղով նոր տրիբունա, տեղադրվելու է 2 ժամանակակից լուսատախտակ։ «Նոա» ֆուտբոլային ակումը պատրաստվում է հետագայում նաև իր տնային հանդիպումներն անցկացնել Վաղարշապատի ակադեմիայում:
©2020 Armenian Soccer