Ռաֆայել Նազարյանին ՀՖՖ նոր տեխնիկական տնօրենի նշանակումից և մարզչական խորհրդի ձևավորումից հետո հայտնի են դարձել նաև Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչների անունները։
Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայութնունից, մինչև 16 տարեկանների ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել «Ուրարտու-2»-ի մարզիչ Վահե Հարությունյանը։ Հավելենք, որ երիտասարդ մասնագետը նախկինում գլխավորել էր մինչև 14 տարեկանների ՀՀ հավաքականը։
«Շատ շնորհակալ եմ վստահության համար։ Սա մեծ պատասխանատվություն է ինձ համար։ Կներդնեմ իմ հնարավորությունների առավելագույնը, աշխատանքս հնարավորինս լավ կատարելու համար։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նպաստենք պատանի ֆուտբոլիստների աճին ու զարգացմանը»,-մեզ հետ զրույցում նշել է Հարությունյանը։
©2021 Armenian Soccer