Լեհաստանի Էքստրակլասայի 25-րդ տուրում Վահան Բիչախչյանի «Պոգոնը» նախօրեին հյուրընկալվելիս 1:1 հաշվով ավարտեց «Կրակովիայի» հետ հանդիպումը։ Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մեկնաբանել է թիմի ելույթը․
«Մի փոքր հիասթափված ենք։ Եթե մինչև խաղի վերջ զրոյական արդյունքը պահպանվեր, խաղի նկատմամբ մեր մոտեցումն այլ կլիներ։ Բայց երբ դու գոլ ես խփում 92-րդ րոպեին, իսկ 3 րոպե անց մրցակիցը հավասարեցնում է հաշիվը, բավական բարդ է։
Մինչև խաղի վերջ հավատում էինք, որ կկարողանանք գոլ խփել։ Այդպես էլ եղավ, բայց հետո մրցակիցը հավասարեցրեց հաշիվը։ Միգուցե մենք բավականաչափ կենտրոնացած չէինք ու 2 միավոր կորցրինք։
Առջևում ևս 9 խաղ ու պոտենցիալ 27 միավոր կա։ Այնպես որ՝ դեռ ամեն ինչ հնարավոր է
Բոլոր հաջորդ խաղերին պետք է վերաբերվել՝ ինչպես եզրափակչի, աջակցել, սատարել միմյանց ու շարունակել անել այն, ինչ արել ենք մինչ հիմա, քանի որ, կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մրցաշրջանի ավարտին մեր այսօրվա վաստակած միավորը կարող է շատ կարևոր լինել։»,- ասել է Բիչախչյանը:
©2022 Armenian Soccer