Սլովակիայի բարձրագույն խմբի առաջնությունում 24 –րդ տուրի շրջանակում հանդիպեցին մրցաշային աղյուսակում մերձակա հարևաններ՝ 1-ին և 2 –րդ տեղերում ընթացող Բրատիսլավայի «Սլովանն» ու «Ժիլինան»: Վերջինիս կազմում 62 –րդ րոպեին ասպարեզ մտավ Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ ՝ Վարդան Բիչախչյանի որդին՝ ՀՀերիտասադրկան հավաքականի 20 –ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Այդ ժամանակ նրա թիմը առաջնության առաջատարին զիջում էր 1:3 հաշվով: Մնացած ժամանակում հենց Բիչախչյանի գոլային փոխանցման շնորհիվ խաղավարտից վայրկյաններ առաջ «Ժիլինան» կրճատեց հաշվի մեջ եղած տարբերությունը, սակայն իր թիմին փրկել պարտությունւց չկարողացավ, քանի որ այլևս ժամանակ չէր մնացել:
Վահանը ընթացիկ առաջնությունում «Ժելինայի» հիմնական կազմում մասնակցել 6 հանդիպման, որոնց ընթացքում խաղադաշտում եղել է ընդամենը 97 րոպե:Իսկ«Ժելինայի» 2-րդ՝երիտասարդական թիմի կազմում մասնակցել է 11 խաղի, խաղադդաշտում եղել է 832րոպե ու 4 գոլ է հեղինակել:
Ներկայումս 200հազար տրանսֆերային արժեք ունեցող 20-ամյա հայ կիսապաշտպանը «Ժիլինայի» հետ պայմանագիր է կնքել 2017թ հուլիսի 24-ին, և այն ավարտվում է 2022թ հունիսի 30-ին: Նա Մ21 տարեկանների ՀՀ հավաքականի կազմում մասնակցելէ 13 հանդիպման ու 1 գոլ է հեղինակել,իսկ Մ19 ՀՀընտրանու կազմում հանդես է եկել 18 խաղում ու 6 գոլ է հեղինակել:
2020 Armenian Soccer