Armenian Soccer
Armenian Soccer

Վահան Բիչախչյանը գլխավորում է Սլովակիայի բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուների ցուցակը

Սլովակիայի բարձրագույն խմբի  առաջնության   2 –րդտուրում երեկ հանդիպեցին հայկական» 2 թիմերը`«Ժելինան»  ու «Նիտրան»: «Ժելինային» մեկնարկային կազմում   ասպարեզ ելած  ՀՀ երիտասադրկան հավաքականի խաղացող , 21-ամյա   կիսպաշտպան  Վահան Բիչախչյանը  1-ին խաղակեսի ավարտին   մոտ `45+1 րոպեին խփած հերթական գեղեցիկ գոլը  առաջ մղեց տանտերերին:  Բայց  հյուրերը 2-րդ  խաղակեսում բերեցին խաղի ընթացքն  ու  56-րդ  և 66 –րդ րոպեներին    խփած  25-ամյա  կիսապաշտպան Միխալ Ֆաշկոյի խփած 2 գոլերի   շնորհիվ   «Նիտրան» 2:1 հաշվով  կամային հաղթանակ կորզեց:   Ի դեպ ,  խաղի 83 –րդ րոպեին   «Նիտրայի» կազմում հանդես եկող    թիմի նորեկ, ՀՀ երիտասարդական  հավաքականի  20-ամյա  հարձակվող  Արմեն Հովհաննիսյանը:
«Ժելինայի»  մեկնարկային 2տուրերի    խաղերին մասնակցած Վահան Բիչախչյանը   իր  թիմի կազմում  3 գոլ է խփել ու այժմ Սլովակիայի երիտսարդկան ընտրանու,  երկրի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի»   19-ամյա կիսապաշտպան  Դավիթ Ստրելեցի հետ գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Ընդ որում եթե 1-ին տուրի խաղում Բիչախչյանը    մասնակցել էր հանդիպման վերջին 25 րոպեներին, ապա 2-րդ տուրում հանդես էր եկել առանց փոխարինման:  Հովհաննիսյանը  1-ին  խաղում մասնակցել  է  խաղի 81 րոպեների, իսկ 2 -րդ  խաղում    միայն`7 րոպե:
2 տուրից  հետո  3-ական  միավորով  «Ժելինան»  ու «»12 թիմերի պայքարում     ընթանում   են 4-րդ  և  5-րդ  տեղերում:

©2020 Armenian Soccer