Լեհական Էկստրակլասսայի ներկայացուցիչ, ընթացիկ առաջնությունում 2-րդ տեղով ընթացող «Պոգոն Շչեցինը» 3,5 տարի ժամկետով պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի հետ:
Այս մասին տեղեկացնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը՝ նշելով, որ փոխհատուցման չափի տեսանկյունից Բիչախչյանի տրանսֆերը ռեկորդային է լինելու ակումբի համար:
Հավելենք, որ ֆուտբոլիստն արդեն միացել է թիմին ու հինգշաբթի օրը նոր խաղընկերների հետ միասին կմեկնի թուրքական Բելեկ, որտեղ «Պոգոնը» ուսումնամարզական հավաքի շրջանակում նախատեսում է անցկացնել 3 հանդիպում:
Բիչախչյանը «Պոգոնում» հանդես կգա 22 համարի ներքո:
©2022 Armenian Soccer